ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԱԳ(Գ) Միության գործունեությունն ուղղված է բարենպաստ գործարար միջավայրի կայացմանը և գործարարների շահերի պաշտպանությանը` ազատական տնտեսական օրենսդրության աստիճանական ներդրման, համաշխարհային գործարարության առաջավոր փորձի մատուցման և ուսուցման, ներքին և արտաքին շուկաներում մարկետինգ իրականացման և գործընկերներ որոնելու ճանապարհներով:

Միության հիմնական նպատակներից են. Հայաստանում գործարար խավի կայացումը, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ու հասարակական կարծիքի ձևավորումը, երկրի ինտեգրացումը համաշխարհային տնտեսությանը:

Միության հետևյալ նպատակներն ու խնդիրները ամրագրված են կանոնադրությամբ.

• օժանդակել գործարարության զարգացման պայմանների ստեղծմանը և գործարար խավի կայացմանը;

• Նպաստել և աջակցել շուկայական ենթակառուցվածքների ստեղծմանը, արդյունաբերության և տնտեսության հիմնական ճյուղերում կառուցվածքային փոփոխությունների ու հետագա զարգացման ռազմավարության մշակմանը, արտադրության արդիականացմանը ու մրցունակ արտադրանքի թողարկմանը:

• շուկայական տնտեսական հարաբերությունների արմատավորմամբ նպաստել իրավական պետության կայացմանը;

• մասնակցել հարկային քաղաքականության կատարելագործմանը, այն հնարավորինս նպատակամղել գործարարության զարգացման խրախուսմանը;

• ակտիվորեն մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերի, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանն ու դրանց անկախ փորձաքննության աշխատանքներին;

• սերտ կապեր հաստատել արտասահմանյան համանման կազմակերպությունների և սփյուռքի գործարար շրջանների հետ;

• Աջակցել ազատական տնտեսության պահանջներին համապատասխանող ձեռներեցների և փոքր ու միջին ձեռնարկությունների կառավարման կադրերի պատրաստմանը:

• Միության անդամներին իրազեկել տնտեսական քաղաքականության, ընդունված օրենքների և որոշումների մասին, ինչպես նաև գործարար շրջաններին հուզող հարցերը հասցնել պետական ատյաններին;

• նպաստել գործարարություն ծավալելու համար բարձր որակավորմամբ կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը;

• աջակցել հանրապետության ներդրումային քաղաքականության բարելավմանը, օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը;

• պաշտպանել Միության անդամների իրավունքներն ու օրինական շահերը;

• կազմակերպել գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, խթանել մրցունակ ապրանքատեսակների արտադրությանը, արտահանման ներուժի ընդլայնմանը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը 1997 թվականից Արդյունաբերողների և Գործարարների Միջազգային Կոնգրեսի անդամ է, մշտապես մասնակցում է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) միջոցառումներին:

Ստորագրված պայմանագրերի հիման վրա ՀԱԳ(Գ)Մ համագործակցում է արտասահմանյան կազմակերպությունների հետ. Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Վրաստանի արդյունաբերողների և գործարարների Միությունների, Ռուսաստանի հայերի միության, Վրաստանի հարկատուների միության, Հունաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Արգենտինայի, Թուրքիայի առևտրա-արդյունաբերական պալատների, Լիբանանի, Եգիպտոսի, Բուլղարիայի արդյունաբերողների ֆեդերացիաների և ասոցիացիաների, Իրան-Հայաստան առևտրի պալատի, Ֆրանսիայի փոքր ու միջին բիզնեսի կոնֆեդերացիայի, Լիտվայի գործարարների միության, Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի, Մոսկվայի գործարարների ասոցիացիայի հետ:

Հայաստանի և արտերկրների գործարարների փոխշահավետ համագործակցությանը նպաստելու նպատակով կազմակերպվել են գործարար համաժողովներ` մի կողմից Հայաստանի և մյուս կողմից Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լիբանանի, Իրանի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի և այլ երկրների գործարարների մասնակցությամբ:

Միության կողմից պարբերաբար կազմակերպվում են նպատակային քննարկումներ, հետազոտվում են տարբեր երկրների շուկաները, ուսումնասիրվում է հայկական արտադրանքի ցուցահնդեսների կազմակերպման նպատակահարմարությունը` նպատակ ունենալով հեռանկարում տվյալ երկրում Հայկական առևտրի տներ հիմնելը: Միաժամանակ հետաքրքրված կողմին տրամադրվում են հայկական արտադրատեսակների նմուշներ և համապատասխան իրավաբանական և այլ տեղեկատվություն` հարկային, մաքսային օրենսդրության վերաբերյալ, համագործակցության և առևտրային պայմանագրեր կնքելու համար:

Արտահանման խթանամը նպաստել է Միության մի շարք անդամների կողմից իրենց ընկերությւոններում Միջազգային որակի կառավարման համակարգերի ներդրումը և սերտիֆիկացումն ըստ ISO 9000 ստանդարտների, իսկ վերջին ժամանակաշրջանում նաև Աշխատանքի անվտանգության ապահովման OSHAS 18001 և Սննդի անվտանգության ապահովման HASSP Միջազգային սերտիֆիկատների ներդրումը:

Համագործակցության համաձայնագրեր

1.

11.12.2008

Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական Պալատ

2.

29.10.2008

Սանկտ Պետերբուրգի Կառավարության տեղեկատվական գործարար կենտրոն

3.

27.06.2008

Հուշագիր ՀԱԳ/Գ/Մ և Իտալա-իսպանական առևտրական ՙԿոսսեկս՚ կոնսորտիումի միջև

4.

16.02.2008

Չեխական և Մորվիական արտադրական կոպերատիվների միություն

5.

21.12.2007

Հայկական Զարգացման Գործակալություն

6.

27.06.2007

Հուշագիր ՀԱԳ/Գ/Մ և Հյուսիսային Հունաստանի Արտահանողների Ասոցիացիայի միջև

7.

15.04.2007

Եգիպտական Գործարարների Ասոցիացիա

8.

15.11.2006

Հուշագիր ՀԱԳ/Գ/Մ և Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի միջև

9.

29.03.2006

Հուշագիր ՀԱԳ/Գ/Մ և Հունական Արդյունաբերողների Դաշնության միջև

10.

22.11.2004

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի Նախարարության, Արդյունաբերողների և Գործարարների /Գործատուների/ Միության, Արհմիությունների Կոնֆեդերացիայի ու Աշխատանքի Միջազգային Կազմակերպության միջև 2004-2006 թթ. տեխնիկական համագործակցության ծրագիր

11.

18.09.2004

Ռոստովի մարզի Առևտրաարդյունաբերական Պալատ /Ռուսաստան/

12.

27.02.2004

Մոսկվայի Ձեռնարկատերերի Ասոցիացիա

13.

17.11.2003

Ռումինիայի Արդյունաբերողների Միություն

14.

15.09.2003

Լիտվայի Արդյունաբերողների Կոնֆեդերացիա

15.

08.09.2003

Բուլղարիայի Արդյունաբերական Ասոցիացիա

16.

23.05.2003

Հնդկական Առևտրաարդյունաբերական Դաշնություն

17.

21.09.2002

Բելոռուսական Գիտաարդյունաբերական Ասոցիացիա

18.

20.09.2002

Ռուսաստանի Արդյունաբերողների և Ձեռնարկատերերի Միություն

19.

20.04.2002

Մոսկվայի Ձեռնարկատերերի Ասոցիացիա

20.

01.11.2001

Ռումինիայի Առևտրաարդյունաբերական Պալատ

     

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի կայուն աճ. 2003թ© այն կազմել է 13,6% իսկ 2004թ.` 10,5%: Սրանում իր որոշակի ներդրումն են ունեցել ՀԱԳ(Գ)Մ-ը և նրա անդամները, որոնք, օգտագործելով իրենց մտավոր և ֆինանսական ներուժը, ընդլայնում են իրենց արտադրությունները, գործունեության ոլորտները, նոր աշխատատեղեր են ստեղծում: Մասնավորապես, Միության անդամների կողմից ապահովվում է երկրի բյուջեի ֆինանսական մուտքերի զգալի մասը (մոտ 70%), որը նաև տարեց տարի աճի միտում ունի:

Միությունը հաճախ ներգրավվում է Հայաստանում իրականացվող պետական տնտեսական և սոցիալական ծրագրերում, որոնցից կարևորագուններն են այսօր ՙԱղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը՚ և ՙՀակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը՚:

Միության մի շարք տնտեսական բնույթի ծրագրեր աջակցություն են գտնում միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց թվում են` ՙԵվրասիա՚ հիմնադրամը, Եվրամիությունը, Համաշխարհային Բանկը, UNDP-ն, USAID-ն և այլն: Բացի այդ Միությունն իրականացրել է և մասնակցում է հետևյալ ծրագրերի իրականացմանը.

• ՙԵվրասիա՚ հիմնադրամ – Տնտեսական օրենսդրության մոնիտորինգ և լիբերալիզացման խթանում

• VET - Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման միասնական համակարգի զարգացմանը, Հայաստանում ժամանակակից գործարարության պահանջներին համապատասխան մասնագետների կրթմանը և վերապատրաստմանն ուղված ծրագիր, որը նպատակ ունի նաև ավելացնել Հայաստանում զբաղվածների թվաքանակը:

• AEPLAC - Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն, որի նպատակն է արդիականացնել ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում:

• ՙՀայաստանի Վաճառականներ՚ հասարակական կազմակերպության հետ միասին 2004 թ. ապրիլին ՙԱնկախ վերլուծությունների հայաստանյան հիմնադրամի՚ ստեղծումը, որի առաքելությունն է անկախ վերլուծությունների և հետազոտությունների միջոցով օժանդակել գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և պետության ու հանրության միջև երկխոսության կայացմանը:

• ԵԱՀԿ-ի հետ համատեղ ՙԿոռուպցիոն ռիսկերի գնահատումը ՀՀ մաքսային մարմիններում ՓՄՁ-ների հետ հարաբերություններում՚ ծրա•րի իրականացումը 2004 թ. նոյեմբերին:

• Եվրամիության BAS ծրագիրը, որն աջակցում է գործարար խորհրդատվության տրամադրմանը:

• Համագործակցություն Հայաստանի Ֆրանսիական Համալսարանի հետ` Հայաստանում պատրաստելու սեփական բիզնես հիմնելու և ձեռնարկություններ կառավարելու ունակ մասնագետներ:

• Համագործակցություն Աշխատանքի Համաշխարհային Կազմակերպության (ILO) հետ սոցիալական բարեկեցության ապահովման, աշխատանքի անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով:

Միությունն առաջատար դեր է խաղում օրենքների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների քննարկուների կազմակերպման գործընթացում և համակարգում է շահագրգիռ կողմերի` կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր գործարարության ներկայացուցիչների մասնակցությունը: Այս առումով կարելի է նշել ՀԱԳ(Գ)Մ մասնակցությունը հետևյալ քննարկումներում. ՙՀարկային հսկողության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, ՙՍոցիալական քարտերի մասին՚ ՀՀ օրենքի քննարկումը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նախագծի քննարկումը, ՙԲնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի քննարկումը և այլն:

Միությունն աջակցություն է ցուցաբերում որոշակի սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրվել ՙՈսկե Ծիրան՚ առաջին միջազգային կինոփառատոնին, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ՙՀյուսիս-Հարավ՚ մայրուղու շինարարությանը, ՙChess՚ շախմատի ակադեմիային և այլն:

ՏԵՂԵԿԱՏԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԳ(Գ)Մ տեղեկատվական ծառայությունների հիմնական խնդիրն է օպերատիվ տեղեկատվության ապահովումը Միության կառավարման մարմիններին և անդամներին` ժամանակակից հաղորդակցության միջոցներով: Օգտագործելով գլոբալ և տեղային համակարգչային ցանցերը` տեղեկատվությունը ճիշտ ժամանակին հասցվում է Միության անդամներին:

ՀԱԳ(Գ)Մ համագործակցում է զանգվածային լրատվական միջոցների, գիտական աշխատողների, ստեղծագործական կոլեկտիվների: Համարելով ապագա կադրերի հարցը պետական կարևորության և գործարարների անձնական շահագրգռվածության առարկա` Միությունը համագործակցում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Հայաստանի Ամերիկյան և Հայաստանի Ֆրանսիական Համալսարանների հետ:

Միության ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս զանգվածային լրատվական միջոցների հետ պարբերական հանդիպումներին: Նրանք հաճախակիորեն հանդես են գալիս լրատվական միջոցներում տնտեսաքաղաքական վերլուծություններով, կոնցեպտուալ առաջարկներով երկրի տնտեսական իրավիճակի, տնտեսության հեռանկարների և հայրենական արտադրողի խնդիրների վերաբերյալ:

Արդեն մի քանի տարի է ամեն շաբաթ հեռարձակվում է գործարարության խնդիրներին նվիրված հեռուստատեսային ՙԲանուգործ՚ հաղորդաշարը, որի մասնակիցներն են հիմնականում Միության անդամները: Հաղորդումները հաճախ նվիրված են լինում որոշակի ձեռնարկություններին, իրենց նվաճումներին ու ծառացած խնդիրներին, մշտապես տեղեկացնում են հանրությանը Միության գործունեության մասին:

Տեղեկատվական դաշտն իր մեջ է ներառում ԶԼՄ-ներում հրապարակումների, հոռուստատեսային հաղորդաշարերի վերլուծություն, Հայաստանի և արտասահմանայն կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ նյութեր, գովազդ և հայտարարություններ:

Միության տեղեկատվական գործունեությունը նպատակ ունի աջակցել երկրում գործարարների շահերի կայացմանն ու լոբբիզմին:

     
  Copyright © 2008 UMB(E)A WEB.MASTER